Կազիմիր Մալեւիչի «Սուպրեմատիկ կոմպոզիցիա առաջաձիգ շերտագծով» նկարը մայիսի 16-ին Նյու Յորքում դարձել Է Sotheby՚s-ի աճուրդի ամենաթանկ լոտը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են աճուրդային տանը:
Նյու Յորքում 21,2 մլն դոլարով վաճառվել Է Կազիմիր Մալեւիչի նկարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915 թվականի նկարն աճուրդով վաճառվել Է 21,2 միլիոն դոլարով՝ 12 միլիոնից մինչեւ 18 միլիոն դոլար գնահատման արժեքի դեպքում: Մյուս նշանակալից լոտերի թվում Է գերմանացի եւ ֆրանսիացի նկարիչ Մաքս Էռնստի բրոնզե քանդակը, որը վաճառվել Է 16 միլիոն դոլարով, ինչը դարձել Է սյուրռեալիզմի ամենաականավոր ներկայացուցչիներից մեկի քանդակագործական աշխատանքների վաճառքների ռեկորդ: Այս լոտի համար «ճակատամարտն» ընթացել Է միանգամից տասը պոտենցիալ գնորդների միջեւ: