Մոսկվան պատրաստ Է ԱՄՆ-ի Սենատին եւ Կոնգրեսին տրամադրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած բանակցությունների ձայնագրությունը, եթե Վաշինգտոնը նման ցանկություն հայտնի:
Պուտինը պատրաստ Է ԱՄՆ-ի Սենատին տրամադրել Թրամփի եւ Լավրովի զրույցի ձայնագրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե Միացյալ նահանգների վարչակազմը հնարավոր համարի, մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի Սենատին եւ Կոնգրեսին տրամադրել Թրամփի եւ Լավրովի զրույցի ձայնագրությունը»,-ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Պուտինը նաեւ քաղաքական շիզոֆրենիա Է որակել ամերիկյան ԶԼՄ-ների կողմից Թրամփին այն բանում մեղադրելը, որ նա ՌԴ ԱԳ նախարարին փոխանցել Է գաղտնի տեղեկություններ:
Պուտինը կատակով նշել Է, որ իրեն հարկ կլինի նկատողություն հայտարարել Լավրովին, «որովհետեւ նա չի հայտնել այդ գաղտնիքները ո՛չ ինձ, ո՛չ Էլ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: