Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կազմակերպվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախագծի շրջանակներում այսօր Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանում կազմակերպվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես:

Ստեփանակերտում կազմակերպվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես

Ստեփանակերտում կազմակերպվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանն ասել է, որ ամեն տարի փորձում են յուրահատուկ թեմայով հանդես գալ:

«Այս տարվա «Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ընտրությունը թանգարանների միջազգային կազմակերպության կողմից պատահականություն չէր: Մենք գիտենք, որ ներկա դրությամբ մերձավոր արևելքում տեղի են ունենում ցավալի իրադարձություններ, և վերջին շրջանում ռազմական գործողությունների ընթացքում ավերվել և ավերվում են հնագույն քաղաքակրթության շատ արժանահիշատակ նմուշներ: Մի գործընթաց, որն մեզ համար արդեն սովորական է դարձել, որովհետև եթե այլ երկրներում նոր երևույթ է, ապա մենք 1915 թվականից և դրանից առաջ ականատեսն ենք լինում ցավալի երևույթների, իրադարձությունների: Այս թեման առիթ էր, որ մենք էլ անդրադառնանք ցավալի երևույթներին, որոնք տեղի են ունենում մեր ժողովրդի հետ: Ակնհայտ փաստ է, որ մեր պատմամշակութային հուշարձաններն ավերվում են մեր հայրենիքի տարբեր հատվածներում. մեր հայրենիքի զգալի մասում իշխում է Թուրքիան, իսկ մի զգալի մասում էլ ձևավորվել է Ադրբեջան կոչված պետությունը: Ադրբեջանի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից կամ թուրքական քաղաքականությունից, որտեղ ևս մեծ ջանադրությամբ վերացվում են հայկական մշակութային ժառանգությունը, եկեղեցիներն ու վանքերը՝ մեկ պարզ նպատակով, որն է տեր կանգնել մեր հայրենիքին և հայ ժողովրդի հետքը բնաջնջել: Քաղաքակիրթ երկիրը, որը հասկանում է մշակույթի կարևորությունը, հանդես է գալիս, որպես այդ մշակույթի պահապան: Ադրբեջանն իր քաղաքակրթությամբ փաստում է, որ շատ հեռու է դրանից»,- ասել է Մ. Բալայանը և նշել, որ ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներում մեր հայրենիքի այն հատվածներն են, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից՝ սկսած Նախիջևանից, պատմական Ուտիքից մինչև հյուսիսային Արցախ:

«Լուսանկարներում Նախիջևանի ավերված եկեղեցիներն են, Ջուղայի գերեզմանոցի ջարդված ու քանդված խաչքարերը, Բաքվի հայկական եկեղեցին, Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը ներկայումս դարձրել են կամերային երաժշտության տուն: Լուսանկարների մեծ մասը կատարվել են խորհրդային ժամանակներում: Լուսանկարիչ Ֆրեդերիկ Բեռլեմոնը, ով հնարավորություն է ունեցել շրջագայել Ադրբեջանի տարածքով, լուսանկարներ է տրամադրել մեզ, որոնք էլ փաստում են մեր պատմամշակութային ժառանգության ավերածությունների մասին: Այս ցուցահանդեսին ներկայացված լուսանկարների հեղինակը նաև «Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող» կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանն է, որը բոլոր այս տարիների ընթացքում մեծ ջանքերով հավաքագրել է և այս լուսանկարները, որպես լուրջ փաստարկներ մենք կարողանում ենք ներկայացնել»,-նշել է Մ. Բալայանը և ավելացրել, որ թանգարան և այցելու կապը փոփոխական է, և գնալով հետաքրքրությունն ավելի է մեծանում հասարակության մեջ:

«Եթե տարիներ առաջ մեր այցելուները հիմնականում դպրոցականներ կամ օտարերկրացիներ են եղել, ապա ներկա դրությամբ նկատելի աճ է գրանցվում: Բոլորն էլ տպավորված են լինում լսելով մեր պատմությունը: Մենք պարտավոր ենք մեր պատմությունը, մշակույթը մեր ժողովրդին հանրամատչելի ու հաճելի մատուցել: Մենք միշտ պետք է հիշենք, որ թանգարանը մեր հասարակության հարստությունն է, մեր պատմական ժառանգությունն է այստեղ, և մենք պետք է պահանջատեր լինենք»,-հավելել է Մ. Բալայանը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search