Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 28-րդ տուրից տեղափոխված խաղում:
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 58 փոխանցումներից նպատակին հասել է 82.8 տոկոսը: 28-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ կասեցրել է մրցակցի գրոհը: Հայ ֆուտբոլիստը երկու անգամ խախտել է կանոնները, նրա դեմ խախտել են մեկ անգամ:
Մխիթարյանը ստացել է 6.18 գնահատականը, իսկ Մոուրինյոյի գլխավորած թիմում ամենաբարձրը գնահատվել է արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոն, որը հետ էր մղել 11 մետրանոց՝ 9.22:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով, Մխիթարյանն անցկացրել էր ամբողջ խաղը: