Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՀ-ն մրցակցության կանոնների խախտումների հետաքննություն Է վարում մի շարք շուկաներում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թվականին մրցակցության կանոնների խախտմանը վերաբերող երկու գործ Է բացել:

ԵԱՏՀ-ն մրցակցության կանոնների խախտումների հետաքննություն Է վարում մի շարք շուկաներում

ԵԱՏՀ-ն մրցակցության կանոնների խախտումների հետաքննություն Է վարում մի շարք շուկաներում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այդ մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, պատմել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) Մարատ Քուսայինովը՝ ելույթ ունենալով Պետերբուրգյան յոթերորդ միջազգային իրավաբանական համաժողովում: 

«ԵԱՏՀ-ի խնդիրը ոչ միայն խախտումների բացահայտումն Է, այլեւ դրանց կանխարգելումը, այն դրության վերականգնումը, որը կլիներ շուկայում, եթե այն գործեր մրցակցության պայմաններում,-ընդգծել Է Մարատ Քուսայինովը:-Գլոբալ շուկաներում նման աշխատանքի օրինակ Է այն, որ հաջողվել Է ռոումինգում բջջային կապի օպերատորների ծառայությունների գները նվազեցնել 5-14 անգամ»: 

ԵԱՏՀ-ի նախարարն ընդգծել Է, որ այդ հարցի վրա, հանձնաժողովի հետ միասին, աշխատել են հակամենաշնորհային մարմիններն ու շարժական օպերատորները: Կիրառվել Էր այսպես կոչված մեղմ մոտեցում. շուկայում գործելակերպի թափանցիկ եւ բարեխիղճ պրակտիկաներ են մշակված կոնսուլտացիաներից հետո: Մասնավորապես, մշակվել եւ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հետ համապատասխանեցվել են այն նորմատիվային ակտերը, որոնք կարգավորվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների բացահայտման ու կասեցման եւ մենաշնորհային գների բացահայտման ընթացակարգերը, ինչպես նաեւ այն կանոնները, որոնցով հաշվարկվում Է տուգանքը խախտողի համար: Հանձնաժողովի եւ անդամ պետությունների մրցակցության պաշտպանության մարմինների փոխգործակցության մեխանիզմներ են մշակված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումներ բացահայտելիս: 

2017 թվականին ԵԱՏՀ-ն երկու գործ Է բացել մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ՝ տրանսֆորմատորների արտադրության համար հատուկ պողպատի անդրսահմանային շուկայում, որն ընդգրկում Է Միության երեք երկրների տարածքը, եւ Հայաստանից «հնգյակի» մյուս երկրներ երթուղիներով ավիացիոն մարդատար փոխադրումների շուկայում: 

Միաժամանակ ԵԱՏՄ-ի երկրների, տնտեսավարող սուբյեկտների դիմումների քննարկման արդյունքներով, ինչպես նաեւ հանձնաժողովի նախաձեռնությամբ մրցակցության կանոնների խախտումների հնարավոր նշանների շուրջ հետաքննություն Է անցկացվում այնպիսի ապրանքների շուկաներում, ինչպիսիք են՝ ավտոանվադողերը, մարդատար ավտոմեքենաները եւ պահեստամասերը, պողպատե անիվները երկաթուղային տրանսպորտի համար, բեռնատար ավտոմեքենաները, պահեստամասերն ու նորոգման ծառայությունները, երկաթուղային փայտակոճերը, հաստոցաշինության արտադրանքը եւ այլ ապրանքներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search