Թուրքիայի ԱԳ նախարության մի խումբ աշխատակիցներ մայիսի 18–ին այցելել են Ստամբուլի Օրթաքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Թուրքիայի ԱԳ աշխատակիցները Ստամբուլում այցելել են հայկական եկեղեցի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնումէ Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի ԱԳ փոխնախարարի օգնական Քաան Էսեներին եւ ԱԳՆ–ի հետազոտությունների կենտրոնի վարչության պետի տեղակալ Մուսթաֆա Օզջանին Օրթաքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում դիմավորել են եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսքենդեր Շահինգյոզը եւ եկեղեցու հոգեւորական հայր Զաքար Քոփարը։
Հյուրերին ներկայացվել է եկեղեցու պատմությունը։ Հյուրերը նաեւ լսել են հայ համայնքի խնդիրների մասին եւ նշումներ կատարել իրենց մոտ։