Կարծում եմ՝ հասցեական մեղադրանքը ԵԱՀԿ-ի պատասխանն է Բաքվի կողմից ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի փակման փաստին:
Սա ԵԱՀԿ-ի պատասխանն է Երևանի գրասենյակի փակմանը. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է լիբանանայան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Ամբողջ խնդիրն այն է, որ առաջին անգամը չէ, որ Բաքուն ագրեսորության ամենացայտուն փաստերն է հրամցնում. մինչ այժմ անհասցե երկկողմանի պատասխանատվության կոչեր էին հնչում: Այժմ նկատելի է շահերի հակասություններ, որի արդյունքում առարկայանացվում է հասցեականությունը»,- ասել է Շ. Գանտահարյանը։
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագրի խոսքով, սա կարող է խորանալ եւ մենք կարող ենք ականատես լինել ԵԱՀԿ-ի կողմից Բաքվի հասցեին խիստ բանաձեւերի ընդունմանը։ «Որքան խորանան ԵԱՀԿ-Բաքու հակասությունները այնքան կուժեղանա Բաքվի ուղղությամբ միջազգային ընտանիքի հասցեական մեղադրանքների հնչեղությունը»,- ընդգծել է Շ. Գանտահարյանը։