Artsakhpress

Հասարակական

«Ավրորա 2016» մրցանակաբաշխության հաղթողը Արցախում է (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 22-ին, Շուշի է ժամանել «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:

«Ավրորա 2016» մրցանակաբաշխության հաղթողը Արցախում է (լուսանկարներ)

«Ավրորա 2016» մրցանակաբաշխության հաղթողը Արցախում է (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առավոտյան Շուշիի ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ու Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ուղեկցությամբ Մարգարիտ Բարանկիցեն այցելել է եկեղեցի, աղոթել և մոմ վառել:


Այնուհետև Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հոսքային դպրոցի նախապատրաստական խմբի երեխաները ողջունել են հյուրին և նրան նվիրել խորհրդանշական հուշանվերներ:


Հյուրերն այցելել են Շուշիի երկրաբանության պետական և գորգերի թանգարաններ, ծանոթացել ցուցանմուշներին, եղել Շուշիի իրանական մզկիթում:


Նարեկացի արվեստի միությունում Մ. Բարանկիցեին հանդիպել է երեխաների հետ, նրանց հետ պարել հայկական ազգային պարեր: Երեխաները մեծ մարդասերին նվիրել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը, իր դիմանկարը, խաչով թևնոց:

«Երեխաները մեր մեծագույն հարստությունն են, մեր ապագան կերտողները:Մենք շատ շնորհակալ ենք ձեր բարեկամական ջերմ ընդունելության համար: Ես լավ գիտեմ հայ ժողովրդի պատմությունը. շատ անգամներ են փորձել ձեզ ոչնչացնել, կոտրել ձեր կամքը, բայց դա ոչ ոքի չի հաջողվել. դուք շարունակում եք ապրել, պաշտպանել ձեր հողը ու շենացնել ձեր հայրենիքը»,-մասնավորապես ասել է Բարանկիցեն:

Պատվիրակության կազմում էր նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանն, ով իր խոսքում ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկեղծ ընդունելության համար:

«Մեզ համար «Ավրորա»-ի առաջին դափնեկիրը հատուկ հերոս է. նա մարդկության փրկիչներից է: Ես խիստ կարևորում եմ Մարգարիտի այցը Հայաստանի և Արցախի հանրապետություններ: Խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հումանիստ մարդը, որը դեմ է բռնությանն ու ստրկությանը, պիտի անպայման լիներ Արցախ աշխարհում»,-ասել է Ա. Ջիլավյանը:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը ևս իր խոսքում կարևորել է Մարգարիտ Բարանկիցեի մարդասիրական առաքելությունը:

«Շնորհակալություն Արցախ այցելելու համար: Մենք նույնպես բազմաթիվ խոչընդոտների միջով ենք անցել և գիտենք, թե ինչ է նշանակում ձեռք մեկնել այն մարդկանց, ովքեր պատերազմի, բռնությունների պատճառով կորցրել են իրենց վերջին հույսը: Մենք պետք է միավորենք մեր ուժերը՝ հաստատելու համար հարատև խաղաղություն,-ասել է Ն. Աղաբալյանը և ավելացրել,- Շուշիում բազմաթիվ մշակույթի կենտրոններ կան: Մենք մեր երեխաներին դաստիարակում և ուղորդում ենք դեպի գեղեցիկ արվեստ, մշակույթ, դեպի վեհն ու մարդկայինը: Այդ հատկանիշներով ենք մենք հենց առանձնանում շատերից»:

Նշենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին: Մրցանակին արժանանում է այն հերոսը, ով օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը մեկ անգամ ևս ուղղելու այսօր աշխարհում տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, ովքեր մարդկային կյանքեր են փրկում:

Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում:Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերի ու փախստականների։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն, երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա ընդհանուր առմամբ փրկել է 30,000 երեխայի: Նա 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search