Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանին ծննդյան 70-ամյակի առթիվ։
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արամ Սաթյանին ծննդյան 70-ամյակի առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շնորհավորելով կոմպոզիտոր Արամ Սաթյանին՝ նախագահը մաղթել է քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։ «Լինելով ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի անվանի ներկայացուցիչներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ ստեղծել եք բազմաժանր երկեր, որոնք այսօր մեծ հաջողությամբ կատարվում են թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս:
Ձեր ստեղծագործություններով, մանկավարժական, հասարակական ակտիվ գործունեությամբ Դուք վայելում եք երաժշտասեր հանրության հարգանքն ու համակրանքը:
Մեծ է Ձեր ներդրումը մեր երկրի երաժշտական կյանքի զարգացման և երիտասարդ սերնդի ինքնադրսևորման նոր հարթակների ձևավորման գործում»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: