Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրները «Միլեքս-2017» պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում պայմանագիր են ստորագրել ռուսական արտադրության ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման բնագավառում համագործակցելու վերաբերյալ:
ՀԱՊԿ-ի երկրները համագործակցելու են ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման ոլորտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, ՏԱՍՍ-ին պատմել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի (մտնում Է «Ռոստեխ»-ի մեջ) մամուլի ծառայությունում: «Բանակցությունների արդյունքում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական-արդյունաբերական համալիրների ձեռնարկությունների միջեւ շրջանակային պայմանագիր Է ստորագրվել ՀԱՊԿ-ի մասնակից պետությունների տարածքում ռուսական արտադրության ուղղաթիռների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման սերվիսային կենտրոնների ցանցի ստեղծման ու զարգացման բնագավառում համագործակցելու մասին»,-ասել են հոլդինգում: Մամուլի ծառայությունում նշել են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձեւաչափով փոխգործակցությունը քննարկվել Է ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջազգային հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի Է ունեցել մայիսի 20-22-ին Մինսկում անցկացված «Միլեքս-2017» ցուցահանդեսի ժամանակ: