Artsakhpress

Հասարակական

Մարգարիտ Բարանկիցեն հյուրընկալվել է ԱրՊՀ-ում

Այսօր Արցախի պետական համալսարանում հյուրընկալվել է «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:

Մարգարիտ Բարանկիցեն հյուրընկալվել է ԱրՊՀ-ում

Մարգարիտ Բարանկիցեն  հյուրընկալվել է ԱրՊՀ-ում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախպրես»-ի   թղթակցի   հաղորդմամբ՝ մինչ  միջոցառումը՝  Մարգարիտ Բարանկիցեի   գլխավորած  պատվիրակությունը,  ԱՀ  մշակույթի  և երիտասարդության  հարցերի  նախարար  Նարինե  Աղաբալյանը, համալսարանի   պրոֆեսորադասախոսական  կազմը ծաղիկներ  են   խոնարհել արցախյան  ազատամարտում  ԱրՊՀ   զոհված   ուսանողների    հիշատակը   հավերժացնող  հուշաքարին:

Միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել   ԱրՊՀ  ռեկտոր  Մանուշ  Մինասյանը, ով   ողջունել  է  Մարգարիտ Բարանկիցեի   գլխավորած   պատվիրակության   այնցն      Արցախ:

«Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերի ու փախստականների։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն, երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա ընդհանուր առմամբ փրկել է 30,000 երեխայի: Նա 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ»,-ընդգծել   է  Մ. Մինասյանը:։

Նարինե   Աղաբալյանն  իր  խոսքում   կարևորել է  Մարգարիտ Բարանկիցեի    մարդասիրական   առաքելությունը և   մասնավորապես  նշել.«Արցախցիներս  շատ   լավ  գիտենք, թե  ինչ  է  նշանակում    օգնության  ձեռք  մեկնել   մարդկանց, ովքեր   կորցրել  են   անգամ   վերջին  հույսը:  Մենք  բազում  փորձություններ  ենք  արժանապատվորեն   հաղթահարել: Այսօր   դուք  էլ,   ձեր  փորձով,  մեր   երիտասարդներին կներկայացնեք, թե  ինչպես  պետք   է   հաղթահարել   խոչընդոտներն  ու  դժվարությունները»:

Պատվիրակության կազմում էր նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը, ով իր ելույթում   ներկայացրել  է    մրցանակաբաշխության   մանրամասները:

Մարգարիտ Բարանկիցեն  էլ   իր   խոսքում   մանրամասն    պատմել  է  թե  ինչպիսի   ճանապարհ  է  անցել   ինքը  և  ինչպես  է  դարձել   «Ավրորա» մարդասիրական   մրցանակաբաշխության     դափնեկիր:

«Ես   տպավորված    եմ   Արցախով  և  արցախցիներով:   Տեսնելով,  այսքան   շատ  երիտասարդներ     վստահությամբ   կարող  եմ  ասել, որ   այս  երկիրը   պետք  է  ապրի  ու   բարգավաճի, քանի  որ    երկրի  ապագան   կերտողները   երիտասարդներն  են»,-մասնավորապես   նշել  է  Մ.  Բարանկիցեն:

Միջոցառմանը    ցուցադրվել  է    Մարգարիտ Բարանկիցեի    գործունեության  մասին   պատմող  տեսանյութ:

Հանդիպմանը  ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը Մարգարիտ Բարանկիցեին խորհրդանշական հուշանվերներ, գրքեր և ծաղիկներ է նվիրել:


Միջոցառման  վերջում  ներկաները   հարցեր  են  ուղղել   Մարգարիտ Բարանկիցեին:    


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search