Հայ-իրանական ռազմական համագործակցությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի:
ՀՀ ՊՆ. Հայ-իրանական ռազմական համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայիսի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:
Նրա խոսքով՝ այս համագործակցությունը բավականին շատ ուղղություններ եւ ոլորտներ է պարունակում: «Մենք, իհարկե, պետք է հաշվի առնենք նաեւ սահմանափակումները, որոնք գոյություն ունեն միջազգային կազմակերպությունների շրջանակում: Եվ այդ բոլոր սահմանափակումները հաշվի առնելով՝ մենք մեր իրանցի գործընկերների հետ հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի առավելագույն արդյունավետությամբ օգտագործենք երկու երկրների միջեւ գոյություն ունեցող պոտենցիալը»,- նշեց Այվազյանը: