Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում:
Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Աղբյուրի համաձայն՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,79%-ով՝ կազմելով 50,73 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,46%-ով՝ հասնելով բարելի համար 50,73 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: