ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է Մանչեսթերի ահաբեկչությունը։
Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է Մանչեսթերի ահաբեկչությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին ու մտերիմներին, հաղորդում է «ՄԱԿ-ի ռադիո»-ն։
Մանչեսթերում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 59-ի: Զոհերը 22-ն են: Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Ամբեր Ռադը պայթյունը «բարբարոսական ակտ» է կոչել:
Բրիտանական ոստիկանությունը, պատահարի հետ կապված, 23-ամյա տղամարդու է ձերբակալել։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն։
Անտոնիու Գուտերեշը հույս ունի, որ այդ հրեշավոր հանցագործության մեղավորները շուտափույթ կերպով պատիժ կկրեն։