Artsakhpress

Միջազգային

Անկարան փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ազդել Եվրոպական քաղաքականության վրա

Թուրքիան Ավստրիայի նկատմամբ վետո կիրառելով՝ ցանկանում է անորոշ ժամանակով այդ երկրին դուրս մղել ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող գործընկերային ծրագրերից:

Անկարան փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ազդել Եվրոպական քաղաքականության վրա

Անկարան փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ազդել Եվրոպական քաղաքականության վրա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է Գերմանական Die Welt պարբերականը:

Բացի այդ, Թուրքիան վետոի կիրառմամբ ցանկանում է ավստրիական զինվորներին զրկել ՆԱՏՕ-ի բանակների համատեղ զորավարժություններին մասնակցելու հնարավորությունից:

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՆԱՏՕ-ն օգտագործելով, ցանկանում է ազդել Եվրամիության երկրների վրա:

«Թուրքիան հայտնվել է աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակում: Անկարան շատ լավ գիտակցում է, որ երբեք չի կարողանալու անդամակցել ԵՄ-ին, քանի որ նրա անդամակցությանը դեմ են Եվրոպական երկրների մեծ մասը: ՆԱՏՕ-ում, սակայն, Թուրքիան անհրաժեշտ է  եվրոպացիներին, քանի որ դա միակ ցամաքային ուժն է, որ կարող է ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա ցամաքային ռազմական գործողություններում: Բացի այդ, ՆԱՏՕ-ն վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից և Եվրոպան չի կարող ոչինչ անել Թուրքիային այնտեղից դուրս մղելու ուղղությամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայումս փորձում է ՆԱՏՕ-ի օգնությամբ ազդել եվրոպական քաղաքականության վրա: Պայմանավորված այն հանգամանքով, որ ՆԱՏՕ-ն վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից, Թուրքիան կարող է հոխորտալ, եվրոպական քաղաքականության վրա ազդելու փորձեր կատարել, բայց միայն ԱՄՆ-ի աջակցությամբ»,- անդրադառնալով Թուրքիայի կողմից Ավստրիայի նկատմամբ վետոի կիրառմանը՝ նշել է ռազմական փորձագետ Լեոնիդ Իվաշովը: 

Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում նրանց համագործակցության վրա: 

Մարտին ֆրանսիական AFP-ին ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ չեղյալ են համարվել երկու երկրի միջև համատեղ կրթական ծրագրերը:

Թուրքիայի և Ավստրիայի միջև քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ Վիեննան 2016 թվականի ամառվանից սկսեց հայտարարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ լինելու մասին: Իսկ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը 2016 թվականի դեկտեմբերին պահանջել էր, որ սառեցվեն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

Թուրքիայում 2017-ի ապրիլին տեղի ունեցած սահամանադրական հանրաքվեի քարոզարշավի նախօրեին Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ Էրդողանը կարող է այցելել Ավստրիա կամ ցանկացած այլ եվրոպական երկիր, սակայն «չի կարող Թուրքիայի ընտրական քարոզարշավը տեղափոխել Ավստրիա»:

 


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search