Կալիֆոռնիայի սենատը կֆինանսավորի տեղի դպրոցներում Հայոց ցեղասպանություն առարկայի դասավանդման ծրագիրը, հայտնել է նահանգի սենատոր Էնթոն Պորտանտինոն` նշելով, որ այդ նպատակով կտրամադրվի 16 միլիոն դոլար:
Կալիֆոռնիան 16 միլիոն դոլար կտրամադրի Հայոց ցեղասպանություն առարկայի դասավանդման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ողբերգական և կարևոր մասերից մեկն է: Շատ կարևոր է, որ դպրոցականներն ուսումնասիրեն այդ առարկան պատշաճ մակարդակով»,- հայտարարել է նա: Այդ մասին հայտնում է Asbarez.com-ը:
Ֆինանսավորումը կտրամադրվի պատմության կարևորագույն իրադարձությունների լուսաբանմանը նվիրված կրթական ծրագրի շրջանակներում` կապված ցեղասպանությունների հետ: