Artsakhpress

Սփյուռք

Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի նախագահին

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը մայիսի 23-ին ընդունել է «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի նախագահ Անդրեյ Մալինովսկուն՝ տիկնոջ հետ, Լեհաստանի «Ջուլիայի սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ջուլիետ Կևորկովային, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին:

Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի նախագահին

Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը ողջունեց հյուրերին, կարևորեց հայ-լեհական փոխադարձ այցելությունները, համագործակցությունը տարբեր ոլոտներում, նշեց որ հայ-լեհական հարաբերությունները դարերի պատմություն ունեն:  «Հպարտությամբ ենք արձանագրում, որ 650 տարի առաջ հայերը հաստատվելով Լեհաստանում, կարողացել են մեծ հետք թողնել Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ՝ հայ-լեհական բարեկամության, լեհ ժողովրդի ջերմ վերաբերմունքի շնորհիվ: Շնորհակալություն այն ամենի համար՝ ինչ արվում է հայկական համայնքի համար», -հավելեց տիկին Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները և ոլորտները, կարևորեց բարձր տեխնոլոգիայի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, տուրիզմի զարգացումը: «Բարեկամությունը հաստատվում է միայն իրար ճանաչելով», - շեշտեց Հրանուշ Հակոբյանը:

Անդրեյ Մալինովսկին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ մեր երկիր այցի նպատակը Հայաստանում տնտեսության զարգացման և գործատուների շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալը, ինչպես նաև երկկողմ հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր քննարկելն է: Պարոն Մալինովսկին խոսեց «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի գործունեության մասին, որը 1989թ. սկսած ներկայացնում է լեհական ձեռնարկությունների շահերը երկրի գրեթե բոլոր ոլորտներում: Կոնֆեդերացիան իր մեջ ներառում է մոտ 12.000 լեհական բիզնես ընկերություն, համագործակցում է սոցիալ-տնտեսական հարցերով զբաղվող միջազգային հաստատությունների հետ, ինչպիսիք են՝ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Եվրոպական սոցիալ-տնտեսական կոմիտեն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բիզնեսի և արդյունաբերության խորհրդտական կոմիտեն և այլն: Կառույցի նպատակն է աջացել Լեհաստանում գործատուների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և բիզնես միջավայրի ձևավորմանը»:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search