Բրիտանական Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Պոլ Մերսոն. Երբ Մխիթարյանի խաղը ստացվում է, չեմ կարողանում հավատալ, թե որքան լավն է նա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կարծում եմ, որ Մոուրինյուն պետք է Հենրիխ Մխիթարյանին ազատ գործելու հնարավորություն տա, քանի որ նա Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է:
Երբ այս տղան ընթացքի մեջ է, չեմ կարողանում հավատալ, թե որքան լավն է նա: Սակայն չեմ կարծում, որ Ժոզեն այնքան վստահություն ու հավատ է հաղորդել Մխիթարյանին անելու այն, ինչ նա պետք է անի»,- Մերսոնի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով 22:45-ին կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը. «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցն է Ամստերդամի «Այաքսը»: