ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մայիսի 19-ին այցելեց Միացյալ Նահանգների առաջատար ռազմական ուսումնարան` ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ (US Army War College):
Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Քոլեջի պետ գեներալ Ուիլիամ Ռափին, որի շրջանակներում կողմերը քննարկեցին Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրի շրջանակներում երկկողմ գործակցության արդյունքներն ու դրանց հեռանկարները: Զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին, որ Զինված ուժերի քոլեջում հաջողությամբ վերապատրաստում են անցել արդեն 7 հայ բարձրաստիճան սպաներ՝ հույս հայտնելով, որ գործընթացը կկրի շարունակական բնույթ: Դեսպան Հովհաննիսյանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ քոլեջի ուսանողների մասնակցությամբ սեմինարին, ինչպես նաև հանդիպում ունեցավ քոլեջի հայ սպաների հետ: