Ամերիկայի Հայկական թանգարանը Քալիֆորնիայի նահանգային բյուջեից լրացուցիչ 3 մլն դոլար կստանա:
Ամերիկայի Հայկական թանգարանը լրացուցիչ 3 մլն դոլար կստանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն սենատորներ Քեւին դե Լեոնի եւ Ռիչարդ Ռոտայի աջակցությամբ շնորհանդես է կազմակերպել, որը պատրաստել է Հայկական թանգարանի Գործադիր խորհրդի անդամ Զավեն Գազազյանը: Թանգարանը խնդրել է 4 մլն դոլար հատկացնել:
Asbarez-ի փոխանցմամբ՝ Քալիֆորնիայի Սենատի բյուջետային հատկացումների հանձնաժողովը քննարկել է հարցն ու հավանության արժանացրել առաջարկը:
Ամերիկայի Հայկական թանգարանը կրթամշակութային կենտրոն է, որը կառուցվելու է Գլենդելում: Պորտանտինոն նշել է, որ Զավեն Գազազյանը հրաշալի գործ է արել, որը տպավորել է հանձնաժողովին: