Artsakhpress

Քաղաքական

Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը դրական է գնահատում մայիսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները. Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանիի վերընտրվելը բարենպաստ է եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի համար:

Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի

Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հենց Հասան Ռոուհանիի օրոք սկիզբ դրվեց ռուս-իրանական ռազմավարական երկխոսությանը, ինչը շատ կարեւոր է, այսինքն՝ այժմ մենք խոսում ենք ռազմավարական երկխոսության մասին, որը տանում է դեպի ռազմավարական գործընկերություն: Ըստ իս՝ այդ երկխոսության ամրապնդումը Ռոուհանիի օրոք ավելի հեշտ կընթանա:  Մարտի վերջին օրերին Ռոուհանին այցելեց Ռուսաստան, եւ  մի շարք համատեղ որոշումներ կայացվեցին, որոնք կրկին նրա օրոք ավելի հեշտ կլինի իրականացնել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:  

Փորձագետը նշեց, որ ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդմանը զուգահեռ կանխատեսում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացում:

«Ինչու, որովհետեւ Թրամփը, հավանաբար, կսատարի Իսրայելին եւ  Սաուդյան Արաբիային, որն ունի գումար: Սաուդյան Արաբիայի հետաքրքրությունների շրջանակը, որը փոքր-ինչ թուլացել էր Բարաք Օբամայի ղեկավարության ժամանակ, ըստ երեւույթին, կվերադառնա իր տեղը, իսկ Սաուդյան Արաբիան Իրանի տարածաշրջանային հակառակորդն է: Եվ եթե Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վատանան,  ապա փոխգործակցության համար այն ավելի բաց կլինի հարեւանների հետ, եւ այս առումով  Հայաստանը հենց այդ բարեկամ երկիրն է, որի հետ կկարողանա փոխգործակցել»,-ընդգծեց Վլադիմիր Եվսեեւը:

Նա նաեւ առաջարկեց համապատասխան աշխատանքներ կազմակերպել Հայաստան-Իրան-Ռուսաստան եռանկյունու ձեւավորման ուղղությամբ:

«Ընդ որում, այն պետք է միտված լինի ոչ միայն քաղաքական համագործակցությանը, այլեւ ռազմական, որի հիմքերն ունենք: Այս առումով կցանկանայի նաեւ ուրախությամբ նշել ՀՀ պաշտպանության նախարարի՝ Իրան կատարած այցը, որի ընթացքում մի շարք հարցեր քննարկվեցին, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,-եզրափակեց Վլադիմիր Եվսեեւը:

Մայիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանին վերընտրվեց երկրի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 57 տոկոսը: Իրանի նախագահի պաշտոնին հավակնում էին չորս թեկնածու՝ Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան և պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը: Ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 56 մլն քաղաքացիների շուրջ 70 տոկոսը:

 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search