ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերում ավելի քան 22 հազար զինվորական կա, եւս 3.5 հազար մարդ ներգրավված է խաղաղապահ ուժերում:
ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ավելի քան 25 հազար զինվորական կա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ աշխարհի ռազմաքաղաքական բարդ իրադրությունը, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական մերձակայքում, հրատապ է դարձնում Կազմակերպության անդամ երկրների ռազմական անվտանգության երաշխավորված ապահովման խնդիրը:
«Այն լուծելու համար քառորդ դարում ՀԱՊԿ-ում ստեղծվել է իր կոչմանը համապատասխան ուժային պոտենցիալ: Դրա հիմքն են կազմում ՀԱՊԿ զորքերը (Հավաքական ուժերը)՝ դրանց կազմում ինտեգրված ազգային ԶՈւ-երի զորակազմերով, տարածաշրջանային եւ կոալիցիոն զորախմբավորումներով եւ անհրաժեշտ ռազմական համակարգերով (կառավարում, կապ, ՀՕՊ, բազմակողմանի ապահովում)»,- պարզաբանել է գլխավոր քարտուղարը:
«Կոալիցիոն հիմքով ստեղծված ռազմական խմբավորումների կազմում են Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը՝ ավելի քան 22 հազար մարդ, խաղաղապահ ուժերը՝ ավելի քան 3.5 հազար մարդ եւ հավաքական ավիացիոն ուժերը»,- թվարկել է Խաչատուրոը:
Նա շեշտել է, որ «Կազմակերպության անդամ երկրների ռազմական համագործակցության շրջանակում իրականացվում են կառավարման, կապի, ՀՕՊ համակարգերի կազմավորման եւ զարգացման, ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական եւ թիկունքային ապահովման մեծածավալ նախագծեր»: