Մայիսի 26-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն,- տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Վիգեն Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրը հայտնում է նաև, որ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության 2017 թ. պլանի համաձայն` ստանդարտացման և չափագիտության ոլորտի հարցերի քննարկման նպատակով նախօրեին Մինսկ է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտության բաժնի պետի գլխավորած աշխատանքային խումբը: