Չինաստանում պեղումներ են սկսել դինոզավրերի բրածոների հայտնաբերման վայրում:
Չինաստանում պեղումներ են սկսել դինոզավրերի բրածոների հայտնաբերման վայրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանք միակն են աշխարհում, որ հայտնաբերվել են քաղաքային տեղանքում: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Երկրի հյուսիս-արեւելյան Ցզիպին նահանգի Յանցզի քաղաքում հայտնաբերված բրածոների տարածքում նախատեսում էին բնակելի թաղամաս կառուցել: Փորձագետների խոսքով՝ դինոզավրերի մնացորդներն ավելի քան 100 մլն տարեկան են: Այդ շրջանում դինոզավրերի 6 տեսակ է բնակվել: