Թուրքիայի ընդդիմադիր Sozcu (Սյոզջու) պարբերականի ինտերնետ տարբերակի տնօրեն Մելդա Օլգունը եւ լրագրող Գյոքմեն Ուլուն կալանավորվել են։
Թուրքիայում ընդդիմադիր լրագրողներ են կալանավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ օրեր առաջ գյուլենականներին աջակցելու մեղադրանքով Sozcu պարբերականի 3 աշխատակից բերման էին ենթարկվել։ Դատարան տեղափոխված 3 աշխատակիցներից 2-ի՝ ինտերնետ տարբերակի տնօրեն Մելդա Օլգունը եւ լրագրող Գյոքմեն Ուլուն կալանավորվել են, իսկ ֆինասնական հարցերով տնօրեն Յոնջա Քալելին ստորագրությամբ ազատ է արձակվել։
Sozcu պարբերականի սեփականատեր Բուրաք Աքբայի նկատմամբ էլ ձերբակալման որոշում կա, սակայն նրա տեղն այս պահին անհայտ է։