Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինն իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարքին՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով Ղպտի եկեղեցու 26 հավատացյալների զոհվելու և 25-ի վիրավորվելու կապակցությամբ:
Արամ Առաջինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսության պաշտոնական էջից:
«Խոր ցավով ու ընդվզումով իմացանք Ղպտի եկեղեցու 26 ուխտավոր զավակի դեմ գործած ոճիրի մասին: Ահա դարձյալ ահաբեկչությունը հարվածում է մեր քույր եկեղեցուն: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որը դարձել է մեր օրերի մեծագույն չարիքը: Վստահեցնում եմ, որ այս դժվար օրերին աղոթքի, եղբայրական սիրո ու հոգևոր զորակցության ճամփով Ձեզ հետ ենք»,-ասված է ցավակցական խոսքում: