«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչելու:
Քեվին Մըքքարթին հնարավոր է՝ Հայաստան գա, բայց դա չի նշանակում՝ Թրամփը կընդունի Ցեղասպանությունը. Մարիա Մեհրանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մարիա Մեհրանյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչումն աշխատանք է, որը շարունակաբար տարվում է Հայաստանի եւ Սփյուռքի ներկայացուցիչների կողմից:
«Ամեն անգամ որ մի նահանգ ընդունում է, դա մեզ համար մեծ հաղթանակ է: Բայց չեմ կարծում, որ Թրամփը կընդունի Հայոց ցեղասպանությունը՝ հաշվի առնելով նրա բնույթը, ղեկավարման ձեւն ու ոճը: Ինքս նման սպասում չունեմ: Իհարկե, մենք հանդիպել ենք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մըքքարթիի հետ եւ նրան հրավիրել ենք Հայաստան, հավանական է, որ նա կգա, բայց սա չի նշանակում, որ նրանք կընդունեն Ցեղասպանությունը»,- ասաց նա: