Թուրքիայի Անթալիա նահանգի տարածքում հայտնաբերված 12-րդ դարի եկեղեցում գտնվող մարմարից խաչը գողացել են։
Թուրքիայում 12-րդ դարի եկեղեցուց գողացել են մարմարե խաչը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝բյուզանդական ժամանակաշրջանի Միռա պատմական քաղաքում 2010 թվականին թուրք հնագետները 12-րդ դարի եկեղեցի են հայտնաբերել, որի պատի մեջ մարմարե խաչ է տեղադրված եղել։
Անթալիայի ոստիկանությունը հնագետներից հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձը կամ անձիք պատը փորելու միջոցով գողացել են մարմարե խաչը։