Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Քուվեյթ կատարած հովվապետական այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ. մասնավորապես Ազգային պատգամավորական ժողովի, Ազգային վարչության, Դպրոցի հոգաբարձության եւ հարակից բոլոր մարմինների ու կազմակերպութիւնների ղեկավար մարմինների հետ։
Համայնքի կառույցների ներդաշնակ գործունեությունը հիմքն է համայնքի ծաղկման. Արամ Ա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպումների ժամանակ համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, ինչպես նաեւ իրենց դիմագրաված դժուարություններն ու մտահոգությունները։
Վեհափառ Հայրապետը իր բարձր գնահատանն է հայտնել բոլորին՝ շեշտելով եկեղեցու, դպրոցի ու մեր ազգի հոգեւոր, մշակութային արժեքներին ծառայելու ու մեր ազգային պահանջատիրական պայքարին մասնակից դառնալու առաջնահերթ կարեւորությունը։
«Անհրաժեշտ է համախմբվել մեր կառույցների շուրջ։ Կենսական է մասնակից դառնալ մեր հավաքական կյանքին։ Հրամայական է միասնաբար դիմագրավել համայնքի մարտահրավերներին եւ ամբողջական ու գործուն մասնակցություն բերել գաղութի ծրագրերին»,-ասել է Արամ Ա-ն, ով նաեւ իր ուրախությունն է հայտնել, որ գաղութը ի՛ր ջանքերով եկեղեցի ու առաջնորդարան է կառուցել: