Մոսկվայից Թուրքիայի Դալաման քաղաք ուղևորվող ինքնաթիռը մայիսի 28-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Կարսնոդարի օդանավակայանում երկու ուղևորի միջև վիճաբանության պատճառով:
Մոսկվայից դեպի Թուրքիա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Չվերթից հեռացվել է երկու մարդ, ովքեր իրենց վատ են պահել: Նրանցից մեկը, ինչպես պարզվել է ավելի ուշ, եղել է հարբած: Այդ տղամարդիկ գտնվում են ոստիկանական բաժնում: Ինքնաթիռը կարճ ժամանակ անց շարունակել է թռիչքը դեպքի թուրքական քաղաք: