Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի կրտսեր եղբայր Հաշիմ Աբեդին եղել է այն զինյալների խմբավորման անդամը, ովքեր ծրագրել են հարձակում իրականացնել Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի՝ Մարտին Կոբլերի վրա:
Մանչեսթերի ահաբեկչության հեղինակի եղբայրը հարձակում էր ծրագրել ՄԱԿ-ի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Աղբյուրները հայտնում են, որ ահաբեկչությունը կանխվել է 2017 թվականի սկզբին Կոբլերի կողմից Տրիպոլի այցելության ժամանակ: Հաղորդվում է, որ Լիբիայի հատուկ ծառայությունները հետևել են խմբավորմանը մի քանի ամիս: Նրանք հայտնել են նաև, որ 20-ամյա Աբեդին նշանակալի դերակատարում է ունեցել այդ խմբավորման կազմում: