Գերմանիայի իշխանությունները երկու շաբաթվա ընթացքումորոշում կընդունեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Ինջիրլիք» բազայից իրենց զինվորականներին դուրս բերելու մասին, տեղեկացնում են արևմտյալ ԶԼՄ-ները:
Բեռլինն «Ինջիրլիք» ավիաբազայից զորքի վերատեղակայման մասին հարցը կլուծի հունիսի կեսերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, լրատվամիջոցները նշում են, որ ներկայում ռազմաբազայի տարածքում գտնվում է Գերմանիայի 250 զինվորական՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի պայքարի շրջանակում։ ԳԴՀ-ի իշխանությունների նման քայլի մասին հայտարարվել էր այն բանից հետո, երբ Անկարան մերժել էր գերկմանական կողմի հարցումը այդ երկրի խորհրդարանականների «Ինջիրլիք» այցելելու հնարավորության տրամադրման վերաբերյալ։ Մայիսին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր Բունդեսվերի զորախումբը «Ինջիրլիք» ռազմաբազայից հարևան Հորդանան հնարավոր տեղափոխման մասին։