Ադրբեջանի և Ռուսաստանին սահմանին սկսվել է «Սահման-վահան» օպերացիան:
Ադրբեջանա-ռուսական սահմանին սկսվել է մասշտաբային հատուկ գործողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, լայնամասշտաբ գործողություններն անցկացվում են երկրի հյուսիսային շրջաններում իրավապահ մարմինների կողմից: Տեղադրվել են ոստիկանական անցակետեր, օպերացիան կտևի մինչև հունիսի 4-ը:
«Սահման-վահան» գործողությունն իրականացվում է ռուսական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Գործողության անցկացման հիմնական նպատակը կազմակերպչական, պրակտիկ միջոցառումների իրականցնում է, որոնք թույլ կտան վնասազերծել հանցավոր խմբավորումներին, ահաբեկչական կազմակերպությունների անդամներին: