Մայիսի 28-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում կայացել է պատանիների, երիտասարդների (8-ից 17 տարեկաններ) և մինչև 20 տարեկան մեծահասակների Հայաստանի 29-րդ առաջնությունը:
Կայացել է կարատեի Հայաստանի առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջնությանը մասնակցել է Հայաստանի և Արցախի 23 ակումբ ներկայացնող 360 մարզիկ: Այն անցկացվել է կատա (գործողությունների համալիր մենամարտ անտեսանելի հակառակորդի հետ) և կումիտե մրցաձևերում:
Մարզիկները մրցել են վեց տարիքային խմբերի (8-9, 10-11, 12-13, 14-15, 16-17, 18-20 տարեկաններ) տարբեր քաշային կարգերում:
Առաջնության արդյունքներով կձևավորվի երեք հավաքական` պատանիների, երիտասարդների և մինչև 20 տարեկանների:
Լավագույն կարատեիստները կպատրաստվեն Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և կձգտեն 2020 թվականի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ նվաճել: