Artsakhpress

Մշակույթ

Դաշնակահար Արկադի Վոլոդոսը մենահամերգով հանդես կգա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում առաջին անգամ Երևան և ընդհանրապես տարածաշրջան կժամանի հանրահայտ դաշնակահար Արկադի Վոլոդոսը:

Դաշնակահար Արկադի Վոլոդոսը մենահամերգով հանդես կգա Երևանում

Դաշնակահար Արկադի Վոլոդոսը մենահամերգով հանդես կգա Երևանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա բացառիկ մենահամերգը տեղի կունենա հունիսի 8-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները:

Գերաստղին բնութագրում են որպես «չգերազանցված վիրտուոզ և ռոմանտիկ երաժշտական պատումների իրական վարպետ»: Վոլոդոսն այն երաժիշտներից է, ովքեր հատուկենտ համերգներ են ունենում տարվա ընթացքում:

Վոլոդոսն ընտրում է մի շարք եվրոպական քաղաքներ, որտեղ իրեն հաճելի է հանդես գալը և շարունակաբար մերժում առավել հեռու գտնվող քաղաքներ մեկնելու առաջարկները: Վոլոդոսի համերգների տոմսերը սպառվում են համերգից ամիսներ առաջ, իսկ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ տարիներ ի վեր սպասում եմ նրան հյուրընկալելու հնարավորությանը:

Երկարամյա բանակցությունները վերջնականապես պսակվեցին հաջողությամբ, և նշանակվեց Երևանյան համերգի օրը: Արկադի Վոլոդոսը, համաձայնելով գալ այս աշխարհամաս, լրջորեն քննարկել և հաշվի է առել “Երևանյան հեռանկարներ” փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը: Նրա հետ Երևան է ժամանելու “Ստեյնվեյ ընդ սանս” ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:

Արկադի Վոլոդոսը ծնվել է 1972 թ. Սանկտ Պետերբուրգում: Ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Գալինա Եղիազարովայի հետ, այնուհետև շարունակել կրթությունը Փարիզում և Մադրիդում։ 1996-ին Նյու Յորքում կայացած հիշարժան առաջնելույթից մինչ այժմ Արկադի Վոլոդոսը մենահամերգներով և հռչակավոր նվագախմբերի նվագակցությամբ հանդես է գալիս ողջ աշխարհում։ Նա կանոնավոր կերպով ելույթներ է ունենում Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Մուզիքֆերայնում, Լոնդոնի արքայական փառատոնային համերգասրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաուում, Շանզելիզե թատրոնում։ 2002 թվականին Զալցբուրգի փառատոնում ահռելի արձագանքի արժանացած առաջնելույթից հետո նա յուրաքանչյուր տարի հրավիրվում է մասնակցելու այդ փառատոնին։ Վոլոդոսը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի նվագախումը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիան, Ցյուրիխի «Թոնհալե» նվագախումբը, Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ամստերդամի արքայական Կոնցերտգեբաու նվագախումբը և Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

2013-ին համերգներով շրջագայել է Վիեննայում, Լոնդոնում, Լայպցիգում և Փարիզում՝ Լայպցիգի «Գևանդհաուս» նվագախմբի և Ռիկարդո Շայիի հետ։ 2014-2015 թթ. համերգաշրջանի շրջանակում Արկադի Վոլոդոսը եղել է Բեռլինի համերգասրահի հրավիրյալ արտիստ, որտեղ ելույթ է ունեցել դաշնամուրային կոնցերտների, մենահամերգների և կամերային երաժշտության ութ տարբեր ծրագրերով։ Երկու անգամ ելույթ է ունեցել Զալցբուրգում՝ Զատկի փառատոնին՝ Դրեզդենի պետական նվագախմբի ու Դանիել Գատիի հետ, ինչպես նաև 2015-ի ամառային փառատոնի շրջանակում՝ այս անգամ արդեն մենահամերգով։

Փարիզի ֆիլհարմոնիայում հանդես է եկել Փարիզի նվագախմբի և Ջեյմս Կոնլոնի հետ։ 2015-2016 թթ. համերգաշրջանը նշանավորվեց Զալցբուրգի փառատոն իր վերադարձով` Համբուրգի հյուսիսգերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և Քրիստոֆ Էշենբախի հետ։ Ընթացիկ համերգաշարի շրջանակում ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգում, Բեռլինում (համերգասրահ), Ցյուրիխում, Բեռնում, Մյունխենում, Լուգանոյում, Ժնևում, Բոլոնիայում, Բռեսկիայում և Բերգամոյում, ինչպես նաև Ամստերդամում, Լայպցիգում և Բարսելոնայում։

Նրա «Վոլոդոսը նվագում է Լիստ» ձայնասկավառակն արժանացել է բազմաթիվ պատվավոր մրցանակների։ 2010-ին Մուզիքֆերայնի իր մենահամերգը թողարկվել է տեսասկավառակով ու ձայնասկավառակով և արժանացել միջազգային քննադատական խանդավառ գովեստների։ Իր սոլո ալբոմը՝ նվիրված կատալոնացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Մոմպուին, արժանացել է «Գրամոֆոն» մրցանակի և «Էխոփրայզի»։ Վերջերս թողարկված «Բրամս» ձայնասկավառակն արժանացել է «Դիապազոն Դ՛ Օր»-ի՝ գերելով լսարանին և ողջ երաժշտասեր հանրությանը։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search