Ղրղզստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան չորս ու կես ամսից՝ հոկտեմբերի 15-ին։
Ղրղզստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը՝ երկրի զինված ուժերի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ ելույթի ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին (սույն թվականի)», - նշել է նա։
Իր աշխատանքի ընթացքում Աթամբաեւը գլխավոր ձեռքբերում է համարում երկրում «կայունությունն ու խաղաղությունը»։ «Վերջին մի քանի տարում այնպիսի նախագծեր են մեկնարկել, որոնք ապագայում հաջողություն կունենան»,-վստահեցրել է նա։