Artsakhpress

Սպորտ

Վեսելին Մատիչ. Հայաստանն ունի բասկետբոլը զարգացնելու նախապայմաններ

Փորձառու սերբ մասնագետ Վեսելին Մատիչը մի քանի օր է վերապատրաստում է հայ մարզիչներին:

Վեսելին Մատիչ. Հայաստանն ունի բասկետբոլը զարգացնելու նախապայմաններ

Վեսելին Մատիչ. Հայաստանն ունի բասկետբոլը զարգացնելու նախապայմաններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մատիչը Հայաստանի մասին լսել էր, բայց առաջին անգամ է մեր երկրում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա կիսվել է իր առաջին տպավորություններով.«Մարզչական կարիերայիս ընթացքում իմ թիմերում ունեցել եմ հայ բասկետբոլիստներ, հայ օգնականներ եւ նրանցից լսել եմ Հայաստանի մասին: Ես գիտեմ, որ դուք անցկացնում եք Համահայկական խաղեր, ունեցել եք ակումբներ:Չորս օր է ինչ այստեղ եմ: Առաջին տպավորությունս այն է, որ Հայաստանը հյուրընկալ երկիր է, իսկ մարդիկ պարզ են եւ ընկերասեր»:

Խոսելով հայկական բասկետբոլի զարգացման միտումների մասին` Մատիչը նշել է, որ շատ կարեւոր է մեծահասակների ազգային առաջնություն ունենալը.

«Բասկետբոլը զարգացնելու համար պետք է մրցակցություն լինի: Հայ մարզիչների հետ խոսակցության ընթացքում հասկացանք, որ հայկական բասկետբոլի ավելի շատ խաղեր են հարկավոր: Պետք է ստեղծվեն ակումբներ, թեկուզ սիրողական մակարդակի, պետք է լինեն կանոնավոր առաջնություններ: ԽՍՀՄ տարիներին ձեր երկիրը մարզաձեւի լավ դպրոց է ունեցել, առաջնություններ են անցկացվել: Ես տեղյակ եմ, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան սկսել է այդ ուղղությամբ աշխատել եւ աշնանից կանոնավոր առաջնություններ են անցկացվելու:

Հայաստանն ունի բասկետբոլը զարգացնելու նախապայմաններ: Ձեր հաջորդ քայլը պետք է լինի ազգային առաջնություն անցկացնելը:

Լավ կլիներ նաեւ, որ ուժեղ ակումբ ունենայիք եւ խաղայիք օրինակ ՎՏԲ լիգայում: Շատ լավ կլինի, որ Հայաստանի հավաքականում լեգեոներների կողքին հանդես գան տեղացի բասկետբոլիստներ»,- նշեց սերբ մարզիչը:

Վեսելին Մատիչը հայ մարզիչներին կոչ արեց ավելի ակտիվ լինել եւ սեմինարի ավարտից հետո էլ շարունակել բարելավել գիտելիքների պաշարը.

«Միայն սեմինարները բավական չեն, որ մարզիչներն ավելի բարձրակարգ դառնան: Մարզիչն ինքն առաջ գնալու եւ որակյալ մասնագետ դառնալու ցանկություն պետք է ունենա: Սեմինարը շուտով կավարտվի, սակայն հայ մարզիչները պետք է շարունակեն աշխատել իրենց վրա»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search