ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 29-ին, կազմել է 481.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով:
Դոլարի անկումը կանգ առավ. փոխարենը նվազել է եվրոյի փոխարժեքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.93 դրամ (նվազել է 1.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 618.62 դրամ (նվազել է 1.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.53 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 267.82 դրամ, ոսկի՝ 19,595.51 դրամ, պլատին՝ 14,885.8 դրամ։