Մոսկվայում 6 մարդ փոթորկի զոհ է դարձել։
Մոսկվայում փոթորկի հետեւանքով մարդիկ են մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
«ՏԱՍՍ»-ը եւս հաղորդում է փոթորկի հետեւանքով առնվազն 4 զոհի մասին։ Ավելի վաղ այդ գործակալության զրուցակիցները հայտնել են երկու զոհի մասին։
Գործակալության արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել էր նաեւ երեք զոհի մասին։
Մայիսի 29-ի ցերեկը Ռուսաստանի մայրաքաղաքի տարբեր շրջաններում ամպրոպ է որոտացել, որին ուղեկցել են հորդառատ անձրեւն ու ուժգին քամին։ Նշվում է բազմաթիվ տապալված ծառերի մասին։
Երկաթգծին ընկած ծառի պատճառով դեպի Ֆեիլեւսկ եւ «Վնուկովո» օդանավակայան տեղաշարժի հետ կապված խնդիրներ են ծագել։ Հայտնի է նաեւ Մոսկվայի կենտրոնական օղակում երթեւեկության կանգի մասին։