Մոսկվայում փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 11 մարդու, փոխանցում է Ինտերֆաքսը։
Մոսկվայում փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 11 մարդու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՔԿ-ի Մոսկվայի մասով վարչության ներկայացուցիները մինչ այդ հաստատել էին վեց մարդու մահվան փաստը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր թվիթերում ցավակցել է զոհվածների ու տուժածների հարազատներին, բայց չի նշել նրանց ճշգրիտ թիվը։
Մոսկվայի տարբեր շրջաններում մայիսի 29-ի ցերեկը հորդ անձրեւ է տեղացել, որը ուղեկցվում էր վայրկյանում մինչեւ 20 մետր արագությամբ քամու պոռթկումներով։ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ, Մոսկվայում մի քանի հարյուր ծառ է արմատախիլ եղել։