Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի և ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում։
Միջազգային հանրությունն Ադրբեջանի նետած ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական ունի. Արմեն Աշոտյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Խնդիրը արդիական է նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների և Ադրբեջանի սև ցուցակում հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն և տեսանելի իրողությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը: