Առնվազն 20 մարդ Է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել Իրաքի Էլ Մուսայիբ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, քաղաք, որը գտնվում Է Բաղդադից 60 կիլոմետր հարավ ընկած շրջանում:
Առնվազն 20 մարդ Է ահաբեկչության զոհ դարձել Բաղդադի մերձակայքում
Shafaq News թերթի տվյալներով՝ եւս մեկ պայթյուն Է տեղի ունեցել շիա մահմեդականների համար սրբազան Քերբելա քաղաքում, վիրավորվել Է չորս մարդ: Երկու պայթյունների պատասխանատվությունն Էլ ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: