Artsakhpress

Հասարակական

«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով Քաշաթաղում սիրիահայ բժշկի համար առանձնատուն է կառուցվել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում բնակվող սիրիահայ բժիշկ Հայկ Խաչատրյանի համար առանձնատուն է կառուցվել:

«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով Քաշաթաղում սիրիահայ բժշկի համար առանձնատուն է կառուցվել

«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով Քաշաթաղում սիրիահայ բժշկի  համար առանձնատուն է կառուցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի,ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սիրիայի Ղամիշլի քաղաքից Իշխանաձոր տեղափոխված Հայկ Խաչատրյանը (Հայկ Խաչոն) գյուղում ապրում է իր 3 աղջիկների հետ:

«Սիրիայի պատերազմական դաժան պայմաններից հետո Իշխանաձորն ինձ համար այլ աշխարհ է: Այստեղ մարդիկ ջերմ են, հասարակ, օգնող և աշխատասեր: Ես իմ գոհունակությունն եմ հայտնում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին, որի հետևողական աշխատանքի արդյունքում իմ ընտանիքը ունեցավ վերակառուցված հարմարավետ պայմաններով, լուսավոր առանձնատուն: Ես էլ իմ հերթին կփորձեմ իմ ներդրումն ունենալ այս համայնքի շենացման ու զարգացման գործում»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հ. Խաչոն:

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշել է, որ այս տարվա ընթացքում Արցախում վիրավոր զինծառայողներին բնակարանային հարմարավետ պայմաններով ապահովելու ծրագրի շրջանակներում շահագործման է հանձնվել 5 տուն, իսկ «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի համաֆինանսավորմամբ էլ 6 տուն հանձնել ենք Առաջամուղում:

«Մեր ծրագիրը շարունակական է լինելու և բնակարաններով ապահովելու ենք նաև արտասահմանից եկող մեր հայրենակիցներին ևս: Այս ձևով վերաբնակեցման խնդիրն է որոշ չափով լուծում ստանում: Հողն առաջին հերթին պատկանում է նրանց, ովքեր մշակում, աճեցնում և զարգացնում են: Այս ծրագիրը ռազմավարական նշանակություն և ամեն ինչ անելու ենք, որ այս տարածքը վերածենք միջնաբերդի»,- ասել է Ռ. Դուդակլյանը և հավելել, որ հիմնադրամն առաջիկայում վերակառուցելու է Իշխանաձորի բժշկական կլինիկան:

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Կասպարյանն ասել է, որ Քաշաթաղն այն տարածքն է, որ կապում է Հայաստանն Արցախի հետ: «Այս տարածքը հայ ազգի խաչմերուկն է դարձել: Իշխանաձորում այժմ ապրում են Հայաստանի տարբեր համայնքներից, Սիրիայից, Լիբանանից եկած մարդիկ և մենք նրանց հետ միասին պետք է այս տարածքն օր օրի զարգացնենք»,- նշել է Ա. Կասպարյանը: Բնակարանի հանձնման արարողությանը ներկա էին համայնքի ղեկավար Արսեն Թեյլունցը, հիմնադրամի աշխատակիցներ, համագյուղացիներ և այլք:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search