Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Արդրբեջանն այսօր արցախա-ադրբեջանական սահմանին կրկին իր սովորական մատավարությանն է դիմել:
Բաբայան. «Ադրբեջանի գործողությունները հիմնովին կկասեցվեն»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանն արցախյան դիրքերի ուղղությամբ կրակել է հեռվից՝ կիրառելով իր սովորական մարտավարությունն ու ռազմավարությունը, ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, նվազել էին հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Բաբայանը նշեց, որ Արցախի բանակն ամեն վայրկյան պատրաստ է իրավիճակի զարգացմանը և բացառեց լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը:
«Նախ՝ հայկական կողմը պահպանում է հավասարակշռությունը, երկրորդ՝ դրան դեմ է միջազգային հանրությունը: Այս երկու գործոնները նվազեցնում են լայնածավալ գործողությունների հնարավորությունը: Սակայն մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը կրկին փորձի խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բոլոր գործողությունները հիմնովին կկասեցվեն:
Նշենք, որ հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):