Նավթի համաշխարհային գները հասել են վերջին 7 ամսվա նվազագույն ցուցանիշին` նավթահումքի մի շարք առաջատար արտահանողների մատակարարումների աճի պատճառով:
Նավթի համաշխարհային գները հասել են 7 ամսվա նվազագույնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին վկայում են բորսաների տվյալները:
Երևանյան ժամանակով 19:00-ի դրությամբ` Brent ապրանքանիշի նավթի արժեքը նվազել է 2.84 տոկոսով` հասնելով 45.57 դոլարի մեկ բարելի դիմաց: Ամերիկյան WTI ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը տատանվում է 43.03 դոլարի սահմանում:
Երկու ապրանքանիշի գործակիցները նվազել են մոտ 15 տոկոսով մայիսից ի վեր, երբ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամներն ու և այլ նավթ արդյունահանող երկրները որոշում են կայացրել 9 ամսով երկարաձգել նավթի արդյուանահանման ծավալների սառեցման մասին համաձայնագիրը: