Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը հաստատել է, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում է Ղազախստանի ու Ղրղզստանի հետ՝ Սիրիա զինվորականներ ուղարկելու համար:
Ռուսաստանը Ղազախստանի ու Ղրղզստանի հետ բանակցություններ է վարում Սիրիա զինվորականներ ուղարկելու վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այժմ ընթանում են բանակցություններ, մշակվում է հարցը, որպեսզի Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները մասնակցեն Սիրիայում կարգուկանոնի ապահովման խնդրի լուծմանը, նաև մշակվում են հարցերը՝ Ղազախստանի ու Ղրղզստանի մեր գործընկերներին առաջարկության վերաբերյալ: Կան մտադրություններ և բանակցային գործընթացի սկիզբ, որոշում դեռևս չի կայացվել»,- ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Շամանովը: Ավելի վաղ ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ ռուսական կողմն առաջարկել է Սիրիայի դէէսկալացիոն գոտիներ ուղարկել Ղրղզստանի ու Ղազախստանի զինվորականներին: