Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Ռոլանդ Սահակյանը շարունակում է բուժումը Մոսկվայում:
Ապրիլյան պատերազմում վիրավորված Ռոլանդը շարունակում է բուժվել Մոսկվայում. բուժման ժամկետը երկարացվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ին ասացին Ռոլանդի հարազատները:
Մայիսի 23-ին Ռուսաստան մեկնած Ռոլանդը պետք է բուժում ստանար 21 օր, սակայն բուժման ժամկետը երկարացվել է: Նշենք, որ Ռոլանդի հետ մեկնել է մայրը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշում էր ընդունել ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթյունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը շարունակել Ռուսաստանի Դաշնությունում:
Կառավարությունը Պաշտպանության նախարարությանը գումարներ կհատկացնի Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանում կազմակերպելու համար:
Նշենք, որ Ռոլանդը միակն էր, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ հոսպիտալում էր