Artsakhpress

Սփյուռք

Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը շարունակում է հայանպաստ գործունեությունը. նկարահանվում են ֆիլմեր Հայաստանի մասին

Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության հարցին վերաբերող նախագիծը կմտնի խորհրդարան ու կդրվի քվերակության:

Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը շարունակում է հայանպաստ գործունեությունը. նկարահանվում են ֆիլմեր Հայաստանի մասին

Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը շարունակում է հայանպաստ գործունեությունը. նկարահանվում են ֆիլմեր Հայաստանի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակահատվածից ակտիվ աշխատանք է տարել, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, Մազլումյանի համոզմամբ, որոշակի քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ պահը դեռ պետական մակարդակով չի հասունացել, որպեսզի բարձրաձայն հայտարարեն դրա մասին:

Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բաքրին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով երկրի խորհրդարանին ու կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մուստաֆա Բաքրին հայտարարել է, որ պատմական փաստաթղթերը վկայում են, որ 1915-1922 թվականներին թուրք-օսմանցիները 1.5 միլիոն հայ են ոչնչացրել: Այդ փաստերը քննարկելու համար նա կոչ է արել խորհրդարանի հատուկ նիստ հրավիրել: Բաքրիի ներկայացրած նախագծի տակ ստորագրել է 337 պատգամավոր:

«Իսկ հայ ժողովրդի համար կարևոր մյուս հարցի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Եգիպտոսն ընդհանրապես չեզոք դիրք է որդեգրել: Ադրբեջանի հետ այդ երկրի հարաբերությունները նույնպես լավ մակարդակում են, այդ պատճառով հավասարակշռված քաղաքականություն է վարում»,- նկատեց Մազլումյանը՝ հավելելով, որ իրենց հիմնական աշխատանքը լրատվության և մտավորականության աշխարհի ներկայացուցիչների հետ համագործակցելն ու Հայաստանին ծանոթացնելն է: Հայ դատի հանձնախմբի ջանքերով տարին երկու անգամ փորձում են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտավորականների այցելություններ կազմակերպել դեպի Հայաստան: «Օրինակ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին քաղաքականության, մտավորականության, ԶԼՄ-ների, արվեստի 55 ներկայացուցիչներ էին եկել Հայաստան»,- նշեց նա:

Մազլումյանի տեղեկացմամբ՝ այժմ արաբերեն լեզվով երկու ֆիլմ են պատրաստում Հայաստանի մասին: Ֆիլմերը պատմելու են Հայաստանի, հայ ազգի և մեր երկրում  զբոսաշրջության մասին: Այն կլինի արաբական աշխարհի համար, սակայն կներկայացվի նաև Հայաստանում:

«Այժմ ընթանում են դրանց մոնտաժային աշխատանքները, շուտով կավարտվեն, վերջնական տեսքի կբերվեն: Ֆիմերն աշխարհին են ներկայացնում Հայաստանը, հայ ժողովրդին, երկրի զբոսաշրջային հնարավորությունները: Ֆիլմերից մեկի սցենարի հեղինակը երեք անգամ այցելել է Հայաստան, նա եգիպտացի է ու գրել է գիրք, որն այժմ ֆիլմի կվերածվի: Գրողի անունը Մուհամեդ Մանդուր է»,- հավելեց նա:

Մազլումյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի արաբերեն նկարահանել էին «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմը, որի հեղինակներ Մոհամեդ Հանաֆի Նասրն ու Միրիամ Զաքին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել են 2015 թվականի պետական մրցանակի:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search