Լաս-Վեգասում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը «Մոսկվա» բանկի՝ դատարանին ներկայացրած հայցով ձերբակալվել է, իսկ նրան պատկանող խոշոր առևտրի կենտրոնը կալանքի տակ է առնվել:
Լաս-Վեգասում կալանքի տակ է առնվել ադրբեջանցի գործարարի ունեցվածքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Կոմմերսանտ» թերա ը:
Նշվում է, որ ներկայում գործարար Իսմայիլովի՝ «Մոսկվա» բանկին ունեցած պարտքը կազմում է 19 միլիարդ ռուբլի:
Ռուսական բանկը նրան մեղադրում է վարկային պարտավորություններից խուսափելու, եկամուտները թաքցնելու և դրանց ԱՄՆ փոխադրելու համար, որոնք օգտագործվել են գործարարի ազգականների անուններով անշարժ գույք ձեռք բերելու համար: Իսմայիլովի բանկային հաշիվները սառեցվել են, իսկ ինքը գտնվում է կալանքի տակ: