ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սիրիա է ուղարկում քաղաքացիական խումբ՝ փորձելու վերադարձնել կայունությունն այն շրջաններում, որոնք ԱՄՆ-ի կողմից օժանդակվող ընդդիմության կողմից ազատագրվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներից:
ԱՄՆ-ը քաղաքացիական խումբ է ուղարկում Սիրիա՝ խաղաղ բնակիչներին օգնելու համար. NYT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
Պարբերականի տվյալներով՝ խումբը բաղկացած է յոթ հոգուց: Դրա կազմում են Պետդեպի ներկայացուցիչներ, անվտանգության ծառայությունների աշխատակիցներ, ոմանք արդեն ժամանել են Սիրիա:
Քաղացիական խմբի առաքելության նպատակն է կանխել մարդասիրական ճգնաժամը և օգնել սիրիացիներին վերադառնալու տուն: Մասնագետները կկազմակերպեն զինյալների կողմից թողնված ճանապարհամերձ ռումբերից տարածքների մաքրման, էլեկտրականության և խմելու ջրի մատակարարման վերականգնման աշխատանքներ։